ԿԿարմեն Ղուկասյան

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեծանա սիրո, ջերմության և հոգատարության մթնոլորտում. Նարեկ Մկրտչյան

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեծանա սիրո, ջերմության և հոգատարության մթնոլորտում. Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ երեխաներ,

 

ջերմորեն շնորհավորում եմ ձեր իրավունքների միջազգային օրվա առթիվ։

 

Անհոգ, խաղաղ ու երջանիկ ապագա․ այն՝ ինչին ուղղված է մեր ամենօրյա աշխատանքը։

 

Ընտանիքների հզորացումը, երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խրախուսումը մեր երկրի ռազմավարական և առանցքային կետերից մեկն է։ Եվ այս գործում կարևոր է նաև վստահությունը՝ երեխաների բացառիկ ներուժի, սեփական անձի կարևորության գիտակցման ու անսահման հնարավորությունների նկատմամբ։

 

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները հիմնված են երեխայակենտրոն մոտեցումների և նրանց լավագույն շահի ապահովման սկզբունքի վրա։ Լայնածավալ օրենսդրական փոփոխությունները ևս միտված են վերանայելու երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը՝ ստեղծելով գործուն մեխանիզմներ։

 

Նույն գերակայությունները սահմանված են նաև Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագրում, որի մշակման գործընթացում ընդգրկվում են նաև երեխաները՝ ապահովելով իրենց լսված լինելու իրավունքը։

 

Երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնամքի ցերեկային ծառայություններ է տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին: Այդ ծառայությունների շրջանակում սոցիալական, հոգեբանական և այլ ծառայություններ են մատուցվում շուրջ 4200, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների։

 

Երեխաների բաժանումը կենսաբանական ընտանիքներից կանխելու նպատակով նախարարության ենթակայությամբ գործող 3 ճգնաժամային կենտրոններում կազմակերպվում է նրանց շուրջօրյա ժամանակավոր խնամքը՝ խթանելով ընտանիքների հետ վերամիավորումը։

 

Պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր գործադրել նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։

 
Ներկայումս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 152 երեխայի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքներում՝ կանխելով նրանց՝ հաստատությունում հայտնվելու ռիսկը։

​

Սիրելի՛ փոքրիկներ,
 
​մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեծանա սիրո, ջերմության և հոգատարության մթնոլորտում»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում