ԳԳոհար Սարգսյան

«Արմավիր» ՔԿՀ-ի բուժզննման սենյակում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ՝ նախատեսված կալանավորի համար

«Արմավիր» ՔԿՀ-ի բուժզննման սենյակում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ՝ նախատեսված կալանավորի համար

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։ Ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են բուժզննման սենյակը։ Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողները։ 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական բաժին։

Ծանուցում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով  սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում