ԳԳոհար Սարգսյան

ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են  ԱՊՀ  հակամենաշնորհային քաղաքականության միջպետական  խորհրդի նիստին

ՄՊՀ ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 56-րդ նիստին: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին, ոլորտային ուսումնասիրությունների արդյունքներին և Հանձնաժողովի իրավակիրառ փորձի ուշագրավ օրինակներին, այդ թվում՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին։

Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել նաև Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի և Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի  նիստեր:

Շտաբի նիստի օրակարգում առևտրի առցանց հարթակներում կոնտրաֆակտ ապրանքների իրացումը կանխարգելելու նպատակով մոդելային փաստաթղթի մշակման, մրցակցային խախտումների կանխարգելման և այդ իրավախախտումների արդյունքում  անձանց իրավունքների և շահերի քաղաքացիաիրավական պաշտպանությանը վերաբերող  զեկույցների նախապատրաստման և այլ հարցեր էին:

Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են  վճարովի տեղեկատվության և գովազդի տեղադրման գործընթացում բլոգերների  բարեխիղճ վարքագծի, սպառողների մոլորեցում թույլ չտալու նպատակով վարկերի գովազդին ներկայացվող պահանջների, գովազդի շուկայի զարգացման և այլ հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում