ՀՀայկ Նավասարդյան

Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 3 բեռնատար

Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 3 բեռնատար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանրապետության տարբեր մարզերում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված վերահսկողական լայնամասշտաբ միջոցառումներ։

 

Շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել է անօրինական սևահող տեղափոխող 3 բեռնատար։

 

Երևան-Սևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում «SHACMAN», «ԶԻԼ», «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց համապատասխան թույլտվության ապօրինի տեղափոխել են ընդհանուր՝ 32.5 խմ սևահող։

 

Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։

 

Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

 

Վերահսկողական միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

 

Հիշեցնենք, որ Վարչական իրավախախումների վերաբերյյալ օրենսգրքի 54․4-րդ հոդված՝ հողերի պահպանության կանոնները խախտելը՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100.000 ՀՀ դրամի չափով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում