ԳԳոհար Սարգսյան

«Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

«Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Մայիսի 24-ին՝ ժամը 18:26-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան գլորվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը. կան տուժածներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին, ուղևորներ՝ Գ. Ա.-ին (ծնված 1987 թ.) և Ա. Հ.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները վարորդի և Գ. Ա.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում