Իրաքի բանակը հետ է շպրտել իսլամիստներին նախկինում զբաղեցրած դիրքերից

Իրաքի բանակը հետ է շպրտել իսլամիստներին նախկինում զբաղեցրած դիրքերից

Իրաքի բանակը հաջողություն է գրանցել «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ՝ ստիպելով նահանջել:  Ոչնչացվել է մոտ 100 իսլամիստ ծայրահեղական: Արևմտյան կոալիցիան էլ շարունակում է հարվածել իսլամիստների՝ Սիրիայում զբաղեցրած բնագծերին:

Քուրդ մի զինվորական խոսքով՝ գործողությունները սկսվել էին վաղ առավոտյան և գործում են միանգամից երեք ճակատով` Մոսուլի, Քիրքուքի ուղղությամբ և Սիրիա-Իրաք սահմանային գոտում:

Ըստ ամերիկյան կողմի տվյալի՝ մեկ շաբաթում օդային հարձակումների միջոցով Սիրիայի տարբեր մասերում 211 զինյալ է ոչնչացվել: Գործողություններն իրականացվում են հիմնականում Հալեպում, Ռաքքայում, Իդլիբում, Դեր Զորում և Էլ Հասիկայում:

Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ գործողություններից զոհվել է նաև 22 խաղաղ բնակիչ:

Սիրիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, կոչ է արել ԱՄՆ-ին ընդլայնել ավիահարվածները սիրիական տարածքում և «Իսլամական պետության» գրոհայիններից բացի թիրախում ներառել նաև այլ ահաբեկչական խմբավորումների:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում