ԳԳոհար Սարգսյան

Էկոնոմիկայի նախարարը առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք

Էկոնոմիկայի նախարարը առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք: Այս կանոնագիրքը պետք է նպաստի ներդրումների խթանմանը, քանի որ այն հենց պոտենցիալ ներդրողների իրավունքների պաշտպանության, կորպորատիվ կառավարման կանոնների հստակեցման համար է:

«Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են կարևորում, որովհետև համարում են, որ հաշվետվողականության, կորպորատիվ կառավարման կանոնների ներդրումը նաև որոշակի վստահություն է տալու մեր տնտեսական միջավայրին, հետևաբար այն ներդրումները, որոնք իրենք են անում, էդ ներդրումների հետվերադարձի հուսալիությունը մեծացնում է»,- նշել է նախարարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում