ԿԿարմեն Ղուկասյան

Հրազդանում ավտոկայանատեղի և սննդի կետ են ջրալցվել

Հրազդանում ավտոկայանատեղի և սննդի կետ են ջրալցվել

Մայիսի 14-ին՝ ժամը 23:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23-ի փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղի անձրևաջրեր են լցվել:

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 

 

Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով ջրալցվել են ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):

 

Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում