ԼԼիլիթ Ասատրյան

«Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը հայտնաբերվել է

«Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը հայտնաբերվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 8-ին՝ ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։

«Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։ Շիրակի մարզի 2000 թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում նորածին է հայտնաբերվել և տեղափոխվել բուժկենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում