ԼԼիլիթ Ասատրյան

Տեսչական մարմինը տեղեկություններ է ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի

Տեսչական մարմինը տեղեկություններ է ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի

Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվող տեղեկություններն այն մասին, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից:

 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում)։

«Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները, և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ, քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝

 

[email protected] էլեկտրոնային հասցեով, 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով, կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am):
 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

 

Հորդորում ենք խստագույնս պահպանել ՀՀ օրենքները, տվյալ դեպքում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում