ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

«Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում». բժիշկները պնդում են` ԱՀԿ-ի այս տարվա կարգախոսին ու դրա հետևանքներին իրենք գործնականում ամեն օր են առնչվում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Գրիպը, կորոնավիրուսային (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունները կանխելու միջոցառումների շարքում առաջին տեղում հենց ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումն է:

 

Այս պարզ գործողությունն ամենաարդյունավետ միջոցն է ոչ միայն շատ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու, այլև դրանց հարուցիչների աճի և տարածման ռիսկը նվազեցնելու համար։
 

Բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը, ուստի, ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության գրավականն է:

 

Հաշվի առնելով ձեռքերի հիգիենայի կարևորությունը ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում՝ Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները, որոնք պարտադիր են բոլոր բժշկական կազմակերպությունների համար:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում