ԼԼիլիթ Ասատրյան

Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. ճանապարհահատվածը միակողմանի փակ է

Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. ճանապարհահատվածը միակողմանի փակ է

Ապրիլի 30-ին՝ ժամը 10։26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 

Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ տեղում իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում