ԿԿարմեն Ղուկասյան

Ծառատունկ՝ ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում

Ծառատունկ՝ ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում

Հայտարարված գարնանային ծառատունկի շրջանակում ծառատնկումներ են իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում, մասնավորապես՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Բերդի «Սորաններ» դենդրոպարկում, «Զիկատար» պետական արգելավայրում, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում և «Ջրվեժ» անտառպարկում:

Ծառատունկ է իրականացվել նաև «Սևան» ազգային պարկի տարածքում, որտեղ որպես տնկանյութ օգտագործվել են ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու տնկիներ և «Սևան» ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված հացենու տնկիներ։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը նախատեսում է իրականացնել ևս 5 հա տարածքի վրա անտառտնկման աշխատանքներ, որ համար կօգտագործվի շուրջ 10 000 տնկի։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում