ՔՔրիստինե Ոսկանյան

Ոստիկանությունը ձերբակալել է պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակցին

Ոստիկանությունը ձերբակալել է պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակցին

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է։

«Այդ դեպքով մեկ անձ խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել է և բերվել է Կենտրոնական բաժին: Կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կփոխանցվեն Քննչական կոմիտե»,- 1Լurer.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ:

Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ մի երիտասարդ փորձում է խոչընդոտել 69-ամյա պատգամավորին իջնել տրանսպորտից՝ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Միջադեպին անդրադարձել է Ազգային ժողովի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում