ԿԿարմեն Ղուկասյան

Իջևան-Երևան ավտոճանապարհին 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է

Իջևան-Երևան ավտոճանապարհին 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 08։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազատար ավտոմեքենան շրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին Iveco մակնիշի ավտոցիստեռնը՝ բեռնված 20 տոննա հեղուկ գազով (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) կողաշրջվել է, գազի արտահոսք չկա. մեքենայի բաքից առկա է դիզվառելիքի արտահոսք:

 
 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, մեքենայի խցիկից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս արձանագրել են վարորդի մահը:

 

Փրկարարները կատարել են ցիստեռի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացվում է հերթապահություն:

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում