Ավիահարվածներ «Իսլամական պետության» զբաղեցրած դիրքերի ուղղությամբ

Ավիահարվածներ «Իսլամական պետության» զբաղեցրած դիրքերի ուղղությամբ

Սիրիայի Ռաքքա շրջանում ԱՄՆ օդուժի իրականացրած հերթական ավիագործողության թիրախը եղել է գազի վերամշակման գործարանը: Երկրի հյուսիսում և արևմուտքում կոալիցիայի զինուժի հարվածների նշանակետը  ցորենի պահեստներում թաքնվող զինյալներն են: Ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան:

ԱՄՆ-ի և կոալիցիոն մյուս երկրների հարվածների հիմնական նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին իրենց զբաղեցրած դիրքերից հեռացնելն է՝ զրկելով եկամտի ևս մեկ աղբյուրից:

Նշվում է, որ Ռաքքայի և մյուս նավթահանքերի սև ոսկին սև շուկայում վաճառելով, ահաբեկիչներն օրական ունենում են մինչև 3 միլիոն դոլարի եկամուտ, ինչն էլ ապահովում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների ֆինանսավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում