Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարվածներ են հասցրել Թաթարստանի ուղղությամբ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարվածներ են հասցրել Թաթարստանի ուղղությամբ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակվել են Թաթարստանի վրա: Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱԹՍ-ներն ընկել են Ելաբուգայում և Նիժնեկամսկում:

Նշվում է, որ ուկրաինական դրոններից մեկը հարվածել է «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու տարածքում գտնվող գործարանին, երկուսը՝ Ելաբուգայի ուսանողական հանրակացարանին:

Իշխանությունների տվյալով՝ ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել, սակայն հանրակացարանին հասցված հարվածի հետևանքով կան տուժածներ. վնասվածքներ է ստացել յոթ քաղաքացի, նրանցից երեքը հոսպիտալացվել է։

Ուկրաինական կողմը պաշտոնապես չի արձագանքել միջադեպին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում