ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԱԳՆ-ը պահանջել է Ուկրաինայի ԱԾ-ի ղեկավար Մալյուկի արտահանձնումը

ՌԴ ԱԳՆ-ը պահանջել է Ուկրաինայի ԱԾ-ի ղեկավար Մալյուկի արտահանձնումը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պատասխանել է Վասիլի Մալյուկին արտահանձնելու Ռուսաստանի պահանջներին։ Մոսկվան «ուկրաինական հետք» է տեսնում «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության, Ղրիմի կամրջի ռմբակոծության և ռազմական առաջնորդների սպանության փորձերի մեջ, հայտնում է DW-ն։

Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ-ն Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել «այդ ահաբեկչություններին մասնակից բոլոր անձանց անհապաղ ձերբակալման և հանձնման» պահանջներ՝ վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիաները: Մոսկվան պահանջել է նաև ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին, որը, ՌԴ ԱԳՆ-ի պնդմամբ, խոստովանել է, որ «2022 թվականի հոկտեմբերին ուկրաինական կողմն է կազմակերպել Ղրիմի կամրջի պայթեցումը և բացահայտել է Ռուսաստանում այլ ահաբեկչությունների կազմակերպման մանրամասները»։

Կիևը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն ու պահանջները ցինիկ է համարել: «Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահին մեղադրում է Ուկրաինայից երեխաներին ապօրինի տեղահանելու համար»,- ասվում է Ուկրաինայի ԱԾ-ի հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում