ԳԳոհար Սարգսյան

Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման երաշխավորումը. ՄԻՊ-ի շնորհավորանքը ասորական համայնքի Նոր տարվա առիթով

Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման երաշխավորումը. ՄԻՊ-ի շնորհավորանքը ասորական համայնքի Նոր տարվա առիթով

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին իրենց Նոր տարվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված է.

«Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ:

Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում