ԱԱսպրամ Սարատիկյան

Վիրավորում ստացած քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներ չեն. ՆԳՆ

Վիրավորում ստացած քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներ չեն. ՆԳՆ

Նոր Նորքի ոստիկանության վարչական շենքի հարձակման ընթացքում վիրավորում ստացածները ոստիկանության աշխատակիցներ չեն։

«Վիրավորում ստացածները ներխուժման փորձ արած տղամարդիկ են, նախնական տվյալներով՝ տուժել են իրենց իսկ գործողություններից», - այս մասին 1lurer.am-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարությունը։

Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում