ԿԿարմեն Ղուկասյան

Հրշեջները դեռևս շարունակում են մարել «Կրոկուս սիթի հոլում» բռնկված հրդեհը

Հրշեջները դեռևս շարունակում են մարել «Կրոկուս սիթի հոլում» բռնկված հրդեհը

Հրշեջները շարունակում են մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս սիթի հոլի» հրդեհաշիջման աշխատանքները: 

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից, աշխատանքները, ամենայն հավանականությամբ, մոտենում են ավարտին:

Առևտրի կենտրոնը շրջանցելով՝ հնարավոր է տեսնել, թե ինչպես են հրշեջները փորձում մարել այրվող շինության տանիքը:

«Կրոկուս սիթի հոլից» բարձրացող ծուխը դարձել է արդեն մոխրասպիտակավուն, այնինչ մի քանի ժամ առաջ այն թանձր սև էր:

Հիշեցնենք՝ նախնական տվյալներով՝ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում