ԿԿարմեն Ղուկասյան

Սպիտակ տունը հայտարարել է ծրագրվելիք ահաբեկչության մասին Ռուսաստանին նախազգուշացնելու մասին

Սպիտակ տունը հայտարարել է ծրագրվելիք ահաբեկչության մասին Ռուսաստանին նախազգուշացնելու մասին

ԱՄՆ-ը մարտին տեղեկություններ է ստացել Մոսկվայում նախապատրաստվելիք ահաբեկչության վերաբերյալ և այդ մասին տեղեկացրել Ռուսաստանին՝ հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան ազգային անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Էդրիեն Ութսոնին:

«Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, ԱՄՆ կառավարությունը տեղեկություն էր ստացել Մոսկվայում ծրագրվելիք ահաբեկչական հարձակման մասին մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, ներառյալ՝ համերգները»,- ասել է նա:

Ուոթսոնի խոսքով՝ դա է եղել պատճառը, որ ԱՄՆ պետդեպը հանդես էր եկել հրապարակային նախազգուշացմամբ՝ դիմելով ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին:

Նա հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը այդ տեղեկությունը հաղորդել է Ռուսաստանի իշխանություններին՝ հիմնվելով նման դեպքերում «պարտադիր նախազգուշացման» վաղեմի սովորույթի հիման վրա:

Մինչ այդ ԱՄՆ դեսպանությունը հայտարարել էր, որ Մոսկվայում ահաբեկչության մասին նախազգուշացումը հրապարակվել է, քանի որ Միացյալ Նահանգները չի ցանկանում անմեղ մարդկանց մահը:

Հիշեցնենք՝ նախնական տվյալներով՝ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում