ՄՄարո Թարվերդյան

7 բջջային հեռախոս՝ ներնետված փաթեթում․ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը

7 բջջային հեռախոս՝ ներնետված փաթեթում․ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, մարտի 19-ին դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 00։25-ի սահմաններում ահազանգել է այն մասին, որ իր դիտարկման տարածքում կատարվել է ներնետում։

Ահազանգից անմիջապես հետո ծառայողները կատարել են նշված տեղանքի զննություն և հայտնաբերել պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ, որում առկա է եղել սպունգներով փաթեթավորված 7 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում