ՔՔրիստինե Ոսկանյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների արդյունավետ իրացում, քրեակատարողական ոլորտում գործակցություն․ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակությանը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների արդյունավետ իրացում, քրեակատարողական ոլորտում գործակցություն․ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և պատվիրակության ներկայացուցիչներին։

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանում և տարածաշրջանում հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ ԿԽՄԿ գործունեությունը։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, առկա մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ․ գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներին։

Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական ոլորտում առկա գործակցությունը, ինչպես նաև նախարարության և ԿԽՄԿ միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Հեղինե Ենգոյանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում