ԳԳոհար Սարգսյան

Չինարի գյուղում մեքենա է այրվել

Չինարի գյուղում մեքենա է այրվել

Մարտի 13-ին` ժամը 23:36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ մարտի 14-ին, ժամը 00:40-ին։

Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում