ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհ Եղեգնաձորի տներից մեկում. այրվածքներ ստացած երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հրդեհ Եղեգնաձորի տներից մեկում. այրվածքներ ստացած երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մարտի 9-ին՝ ժամը 10:08-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում այրվում է տուն։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:
 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Խ.-ն (ծնված 2021 թ․) այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 11:24-ին:

 
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ), հյուրասենյակի գույքը, ներսենյակային դռներ և պատուհաններ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում