ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան ստացել է 75 միլիոն եվրոն, որը նախկինում ԵՄ-ն արգելափակել էր

Հունգարիան ստացել է 75 միլիոն եվրոն, որը նախկինում ԵՄ-ն արգելափակել էր

Հունգարիան Եվրամիությունից ստացել է հավելյալ ավելի քան 75 միլիոն եվրո, որը մինչև վերջերս Բրյուսելը պահում էր՝ սպասելով, որ Բուդապեշտը կհետևի օրենքի գերակայության պահանջներին: Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան հայտնել է, որ գումարը ստացվել է ԵՄ համախմբման հիմնադրամից։

«Այդ միջոցները կօգտագործվեն շրջակա միջավայրի և էներգաարդյունավետության գործառնական ծրագրի շրջանակում», - նշել է ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով ՝ գումարը կուղղվի երկրի տնտեսության կանաչ և թվային անցման համար ներդրումների իրականացմանը:

Դեկտեմբերի 13-ին Եվրամիությունը հայտարարել է, որ իր համախմբման հիմնադրամից Հունգարիային կփոխանցի 10,2 միլիարդ եվրո: Միևնույն ժամանակ, Բրյուսելը շարունակում է արգելափակել Բուդապեշտին հասանելիք մոտ 20 միլիարդ եվրոն ՝ պնդելով, որ նա դեռ չի կատարել դրանք ստանալու բոլոր պայմանները: Հունգարիան ձգտում է ապասառեցնել այդ միջոցները և ԵՄ ղեկավարությանը մեղադրում է քաղաքական նկատառումներով դրանք պահելու փորձի համար, քանի որ, ըստ Բուդապեշտի, միությանը դուր չի գալիս Հունգարիայի ինքնուրույն քաղաքականությունը, այդ թվում՝ դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում