ՄՄարիամ Մխիթարյան

Նիգերիայում առևանգվել է 227 աշակերտ

Նիգերիայում առևանգվել է 227 աշակերտ

Նիգերիայում զինված անձինք հինգշաբթի առևանգել են 227 աշակերտի Կադունա նահանգի հյուսիսային Կուրիգա քաղաքում։ Ըստ տեղի ուսուցիչների, որոնց խոսքերը մեջբերում է Reuters-ը, առևանգումը դպրոցում ամենախոշորն է եղել 2021 թվականից ի վեր:

Նշվում է, որ գրոհայինները դպրոցի վրա հարձակվել են առավոտյան, միջնակարգ դպրոցից առևանգել են 187, իսկ նախակրթարանից՝ մոտ 40 աշակերտի։

Նահանգի ղեկավարը խոստացել է ապահովել բոլոր դպրոցականների ազատ արձակումը: 

Նիգերիայում երեխաների առևանգումը սովորական երևույթ է դառնում: 2014 թվականին «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորումը Նիգերիայի հյուսիսային Չիբոկ քաղաքում առևանգել էր 276 աշակերտուհու։ 2021 թվականի դրությամբ նրանցից 100-ից ավելին անհայտ կորած է համարվում։ Save the Children կազմակերպության տվյալով՝ 2021 թվականի հունվարից օգոստոս Նիգերիայում առևանգվել է ավելի քան 1000 երեխա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում