ՄՄարիամ Մխիթարյան

Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհերի թիվն աճում է

Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհերի թիվն աճում է

Ուկրաինացի փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները Օդեսայի բնակելի շենքի մուտքի փլատակներում։ Ռուսական բանակի արձակած անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է 9 հարկանի շենքին, մեկ մուտքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Ըստ վերջին տեղեկությունների՝ մահացել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, գրում է Euronews-ը:

Փրկարարների տվյալներով՝ փլատակներում կարող է լինել ևս մի քանի մարդ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի զեկույցում նշվում է, որ օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 71 մարտական բախում։ ՌԴ բանակը Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ մեկ հրթիռային և 50 ավիացիոն հարված է հասցրել, 112 հրթիռ էլ արձակվել է հրթիռային համակարգերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում