ԴԴավիթ Մուրադյան

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ազդեցություն չի ունենա Ուկրաինայում ռազմական գործողության վրա. Զախարովա

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ազդեցություն չի ունենա Ուկրաինայում ռազմական գործողության վրա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, ասել է, որ նոր սահմանափակումները որևէ ազդեցություն չեն ունենա Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների ընթացքի վրա։ 

«Մեր երկիրը բավականաչափ պատժամիջոցային դիմադրողականություն է զարգացրել՝ հաջողությամբ չեզոքացնելու Բրյուսելի հերթական փորձերը՝ խաթարելու ռուսական տնտեսության կայուն աճի միտումը»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է. «Անկասկած, ԵՄ նոր պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա»։

Փետրվարի 23-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Այն ընդգրկել է 194 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Պատժամիջոցներն ուղղված են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներին Ռուսաստանի հասանելիությունը սահմանափակելուն։

Բացի այդ,  սահմանափակումների են ենթարկվել Հնդկաստանի, Շրի Լանկայի, Չինաստանի, Սերբիայի, Ղազախստանի, Թաիլանդի և Թուրքիայի ընկերությունները։ ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթում ներառել է 27 կազմակերպություն՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել էր խելագար ու չմտածված։

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում