Նյութական օգնություն Իրաքի եզդիներին

Նյութական օգնություն Իրաքի եզդիներին

Երևանցիները հագուստ, սնունդ, դեղորայք, ծածկոցներ ու հիգիենայի պարագաներ են հավաքել՝ ուղարկելու Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքից փախուստի դիմած եզդիներին: 

Նյութական օգնություն հավաքելու միտքը «Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությանն է: Շատ երևանցիներ անտարբեր չէին մնացել եղբայր ժողովրդի ցավին, իրենց օժանդակությունն են բերել երիտասարդներ, ուսանողներ ու թոշակառուներ:

Արդեն երկու ամիս է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակումներ են գործում Իրաքի հյուսիսային եզդիաբնակ շրջանների վրա, հարյուր հազարավոր եզդիներ արդեն թողել են իրենց բնակավայրերը, ապաստանել Սիրիայի և Թուրքիայի առավել ապահով բնակավայրերում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում