ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհ Տաշիրում. փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասուն

Հրդեհ Տաշիրում. փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասուն

Փետրվարի 25-ին՝ ժամը 21։03-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Նայմենդան» կոչվող տարածքում այրվում են անասնագոմեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 700 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։27-ին, մարվել՝ 22:27-ին։

Անասնագոմում այրվել են պահակի սենյակը (մոտ 6 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերն ու առաստաղը մասամբ՝ մոտ 25 քմ։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում