ՄՄարիամ Մխիթարյան

ԱՊՀ անդամ պետություններն աջակցում են Հարավային Կովկասում լարվածության նվազեցմանն ու խաղաղության վերականգնմանը. Լեբեդև

ԱՊՀ անդամ պետություններն աջակցում են Հարավային Կովկասում լարվածության նվազեցմանն ու խաղաղության վերականգնմանը. Լեբեդև

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ։ Նա նշել է, որ այդ թեման քննարկվում է բոլոր մակարդակների հանդիպումներում։

«Մենք ուրախ ենք, որ Երևանն ու Բաքուն այժմ շարժվում են այս ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք մտադիր են հասնել լիակատար խաղաղության»,- ասել է Լեբեդևը։ ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հարավային Կովկասում լարվածության նվազեցմանն ու խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերին լիովին աջակցում են Համագործակցության բոլոր անդամները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է Բաքվի և Երևանի համաձայնությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում