ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Ուկրաինայից Ռուսաստան պայթուցիկ նյութերով բեռի տեղափոխումը

Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Ուկրաինայից Ռուսաստան պայթուցիկ նյութերով բեռի տեղափոխումը

Երկուշաբթի Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխվել է Վրաստանի տարածքով Ռուսաստան պայթուցիկ նյութերի տեղափոխումը: Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ սարքերի տեղափոխման կազմակերպիչը ծնունդով Բաթումից, Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն է: Գործողությանը մասնակցել է Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացի:

Փաստի առթիվ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնում հետաքննություն է անցկացվում։ «Եթե գործը ներկայացվի որպես ահաբեկչական գործողության նախապատրաստում, ապա մասնակիցներին սպասում է 10-15 տարվա ազատազրկում»,- ասված է ՊԱԾ-ի հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում