ՄՄարիամ Մխիթարյան

Ֆիլ արջամուկը կանխատեսել է վաղ գարուն

Ֆիլ արջամուկը կանխատեսել է վաղ գարուն

Մոլորակի գլխավոր օդերևութաբանն իր կանխատեսումն է արել։ Փետրվարի 2-ին Ֆիլ արջամուկը Փենսիլվանիայից, ձմեռելուց հետո բնից դուրս գալիս չի տեսել իր ստվերը, ինչը նշանակում է վաղ գարնան գալուստը:

Եթե արջամուկը տեսնում է իր ստվերը և վախենում է, դա նշանակում է ևս վեց շաբաթ ձմեռ կլինի:

Այս տարի մոտ 10.000 քաղաքացի է դիտել ավանդույթ դարձած այդ իրադարձությունը: Վիճակագրության համաձայն՝ Ֆիլ արջամուկն ավելի շատ կանխատեսում է ձմռան շարունակվելը, քան վաղ գարունը, ինչը զարմանալի չէ Փենսիլվանիա նահանգի կլիմայի համար:

Արջամկան օրը՝ փետրվարի 2-ը, աստղագիտական ​​ձմռան ճշգրիտ կեսն է՝ ձմեռային արևադարձի և գարնանային գիշերահավասարի միջև։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում