ԿԿարմեն Ղուկասյան

Վթարի ենթարկված բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ

Վթարի ենթարկված բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի էր ենթարկվել։ Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել էին «Հերացի» համալսարանական հիվանդանոց:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտությունները:

«Բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ»,- հայտնել է Դանիելյանը:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում