ԿԿարմեն Ղուկասյան

Օհանովի փողոցում ավտոմեքենան բախվել է շինության պատին և ավտոտնակին․ կան տուժածներ

Օհանովի փողոցում ավտոմեքենան բախվել է շինության պատին և ավտոտնակին․ կան տուժածներ

Հունվարի 28-ին՝ ժամը 17:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mazda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել չշահագործվող շինության պատին և մոտակա ավտոտնակին՝ վնասելով վերջինիս դուռը և ներսում կայանած Ford մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Փրկարարներն ուղևորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում