ՄՄարիամ Մխիթարյան

Սաուդյան Արաբիայում բացվել է վերջին 70 տարվա ընթացքում սպիրտի վաճառքի առաջին խանութը

Սաուդյան Արաբիայում բացվել է վերջին 70 տարվա ընթացքում սպիրտի վաճառքի առաջին խանութը

Սաուդյան Արաբիայում ավելի քան 70 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է ալկոհոլ վաճառող խանութ։ Սա նշանավորում է ևս մեկ քայլ դեպի հասարակության ազատականացում Թագավորությունում, որտեղ գտնվում են իսլամի ամենասուրբ վայրերը:

Խանութը, որը բացվել է Էր-Ռիադի դիվանագիտական ​​թաղամասում և նախատեսված է բացառապես ոչ մահմեդական դիվանագետների համար, համահունչ է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հավակնոտ ծրագրերին՝ Սաուդյան Արաբիան վերածել զբոսաշրջության և բիզնեսի ծաղկող կենտրոնի՝ դիվերսիֆիկացնելով տնտեսությունը և հրաժարվելով «նավթային կախվածությունից»,- գրում է Euronews-ը:

Իսլամում ալկոհոլի օգտագործումն արգելված է, և Սաուդյան Արաբիան՝ հարևան Քուվեյթի և ԱՄԷ-ում Շարժայի հետ, աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ խստորեն գործում է «չոր օրենքը»: Ալկոհոլը Սաուդյան Արաբիայում արգելվել է 1950-ի սկզբին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում