ՄՄարիամ Մխիթարյան

Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է 24 հոգի:

«Թարմացված տեղեկատվության համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել վեց մարդու դի»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձի մահվան և անզգուշություն, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձի մահվան։ Պայթյունի պատճառը, վնասի չափը, ինչպես նաև դեպքի հետ կապված այլ հարցեր պարզելու համար նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում