ՎՎարդուհի Հարությունյան

Հարավային Կորեայում կարգելվի շան մսի օգտագործումը սննդի մեջ

Հարավային Կորեայում կարգելվի շան մսի օգտագործումը սննդի մեջ

Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել այն օրինագծին, որով արգելում է շների բուծումն ու սպանդը սննդի մեջ օգտագործելու համար: Օրինագիծն ուղարկվել է նախագահ Յուն Սոկ Յոլի հաստատմանը:

Սննդի մեջ օգտագործելու նպատակով շանը մորթած քաղաքացու համար օրինագծով նախատեսվում է երեք տարվա ազատազրկում և 23000 դոլարի տուգանք: Օրենքն արգելում է նաև շան մսի օգտագործմամբ պատրաստված կամ վերամշակված սննդամթերքի բաշխումն ու վաճառքը:

Հարավային Կորեայում շների շուրջ 1100 բուծարան գործում է սննդի նպատակներով, և այդ ֆերմաներում բուծվում է մոտ կես միլիոն շուն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում