ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի, կապ չի հաստատում 323 մարդ, հայտնում է Kyodo գործակալությունը։

Զոհերի և անհետ կորածների թիվը վերջնական չէ, քանի որ, օրինակ, երկրաշարժերի էպիկենտրոններից մեկում, Վաձիմա քաղաքում, չեն կարողանում լիովին գնահատել ողբերգության ծավալները: Երկրաշարժին ավելացել է նաև առևտրային փողոցում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այրվել է մոտ 200 տուն:

Տուժած շրջաններում իրավիճակը սրվում է ձյան տեղումների և ցուրտ եղանակի պատճառով։ Մի շարք վայրերում մինչև 12 սանտիմետր ձյուն է տեղացել, և դա կարող է նոր փլուզումների պատճառ դառնալ, քանի որ ստորգետնյա ցնցումները շարունակվում են: Բացի այդ, ձյան տեղումները դանդաղեցնում են ճանապարհների վերականգնման աշխատանքները, առանց որի հնարավոր չէ օգնություն հասցնել առավել տուժած շրջաններ: 66 հազար տնային տնտեսություն դեռևս մնացել է առանց ջրի, իսկ ավելի քան 18 հազարը՝ առանց էլեկտրականության, գրում է լրատվական գործակալությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում