Իրաքի անվտանգության ուժերն ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 60 գրոհայինի

Իրաքի անվտանգության ուժերն ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 60 գրոհայինի

Մերձավոր Արեւելքից ստացված վերջին լուրերից տեղեկանում ենք, որ սիրիական ու իրաքյան բանակներին հաջողվել է լուրջ հարվածներ հասցնել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: Սիրիական զինվորները խափանել են Հոմս քաղաքի գազամուղը գրավելու իսլամիստների փորձը:

Չնայած հակառակորդը հարձակվել է մեծ ուժերով՝ սիրիական բանակի զինվորները կարողացել են պաշտպանել ռազմավարական օբյեկտը և նրանց հետ շպրտել անապատ: Իրաքի անվտանգության ուժերն էլ երկրի արևմուտքում իրականացրած հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 60 գրոհայինի: Սակայն Լիբիայի նավթամշակման գործարանի 9 օտարերկրացի աշխատակցի բախտը չի բերել: Օբյեկտի վրա հարձակումից հետո իսլամիստները նրանց գերի են վերցրել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում