ԱԱնի Օհանյան

Նարեկ Մկրտչյանը պարգևատրել է Փարաքար համայնքի ղեկավարին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար

Նարեկ Մկրտչյանը պարգևատրել է  Փարաքար համայնքի ղեկավարին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին և տեղակալներին ու պարգևատրել «Կեչառիս» հուշադրամով՝ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։

Իր և Կառավարության Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի անունից նախարարը շնորհակալություն է հայտնել Փարաքար համայնքի ողջ անձնակազմին՝ շուրջ 2 ամիս Փարաքարի հումանիտար կայանի աշխատանքներին աջակցելու և մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում