ՄՄարիամ Մխիթարյան

Հնդկաստանը մտադիր Է 50 արբանյակ արձակել տիեզերք՝ Երկրի մակերևույթին հետևելու համար

Հնդկաստանը մտադիր Է 50 արբանյակ արձակել տիեզերք՝ Երկրի մակերևույթին հետևելու համար

Հնդկաստանը մտադիր է առաջիկա հինգ տարում՝ մինչև 2028 թվականը, 50 արբանյակ արձակել տիեզերք, Երկրի մակերևույթը դիտարկելու համար: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) ղեկավար Շրիդհարա Սոմանաթը։

Տիեզերական արբանյակների խմբի ավելացման շնորհիվ Հնդկաստանը հսկայական ներուժ կստանա։ «Մենք կկարողանանք հսկել ինչպես Հնդկաստանի տարածքը, այնպես էլ հարևան շրջանները»,- ասել է Սոմանաթը և հավելել. «Մեծ մասշտաբով արբանյակների արձակումը թույլ կտա Հնդկաստանին նվազեցնել իր անվտանգությանը սպառնացող վտանգների մակարդակը»:

Նրա խոսքով՝ նոր տիեզերանավերի մշակման ժամանակ ISRO-ն նախատեսում է ներդնել ավելի շատ մոտեցումներ՝ օգտագործելով արհեստական ​​բանականությունը, ինչպես նաև առաջադեմ օպտիկական և էլեկտրոնային համակարգեր՝ Երկրի մակերևույթի վրա տվյալների հավաքագրման և վերլուծության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում