ՄՄարիամ Մխիթարյան

Ճանապարհային քարտեզ է պատրաստվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար. Նասեր Քանանի

Ճանապարհային քարտեզ է պատրաստվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար. Նասեր Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների հանդիպմանը, նշել է, որ այն անցկացվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով մնացած խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով:

«Ադրբեջանի դեսպանատան վերաբացման համար ճանապարհային քարտեզ է մշակվել, և ջանքերը լավ առաջընթաց են ունեցել:  Գործընթացը մինչև այժմ դրական է եղել, այս գործի շատ ասպեկտներ հարթվել են: Լավ զարգացումների ականատես ենք նաև երկկողմ հարաբերությունների այլ ոլորտներում»,- ասել է Քանանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում