ՆՆորայր Շողիկյան

«Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվել է 30 օրով

«Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվել է 30 օրով

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը (երկու վարչական վարույթ)։  Այս մասին հաղորդում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

«Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը լսողական մեդիածառայություն մատուցող «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է առաջին վարչական վարույթի դեպքում օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում՝ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ:

Հանձնաժողովը լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները:

Ըստ կազմված արձանագրության՝ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում:

Հարուցված երկրորդ վարչական վարույթի նյութերը ներկայացնելիս նշվեց, որ հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջացնող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:

Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ կիրառել օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանաված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում