ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն ոչնչացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ. Politico

ԵՄ-ն ոչնչացրել է  COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ. Politico

Եվրամիության երկրները ոչնչացրել են COVID-19-ի դեմ 4 մլրդ եվրո արժողությամբ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ՝ դրանց չօգտագործված լինելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Politico թերթը։

Ընդհանուր առմամբ 1,5 մլրդ չափաբաժնով պատվաստանյութերի գերարտադրությունը «հանգեցրել է նրան, որ դրանց մեծ մասը հայտնվել է մայրցամաքի աղբանոցներում»,- նշում է պարբերականը: Չպահանջված պատվաստանյութերի զգալի քանակ գնվել է 2021 թվականին՝ համավարակի գագաթնակետին, երբ Բրյուսելը 1,1 միլիարդ չափաբաժնի մատակարարման ամենամեծ պայմանագրերն է կնքել ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների հետ։

Ըստ Politico-ի՝ «պատվաստանյութերի ավելցուկային դեղաչափերը երրորդ երկրներին փոխանցելու փորձերը խնդրահարույց են եղել պահանջարկի անկման և լոգիստիկ խնդիրների պատճառով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում