ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնության ծրագիր հատկացնելու հարցը ԵՄ-ն կքննարկի 2024-ի սկզբին

Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնության ծրագիր հատկացնելու հարցը ԵՄ-ն կքննարկի 2024-ի սկզբին

ԵՄ-ն արտակարգ գագաթնաժողով կանցկացնի 2024 թվականի սկզբին՝ համաձայնեցնելու Ուկրաինային մինչև 2027 թվականը 50 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«26 երկիր աջակցել է ծրագրին, սակայն 26-ը բավարար չեն որոշում կայացնելու համար, ուստի մենք կանցկացնենք հատուկ գագաթնաժողով 27 երկրի մասնակցությամբ՝ համաձայնեցնելու այս առաջարկը»,- ​​ընդգծել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօրվա գագաթնաժողովում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օգտվել է վետոյի իրավունքից՝ խափանելով դժվարությամբ ձեռք բերված կոնսենսուսը։ Նա հայտարարել է, որ Հունգարիան մտադիր չէ աջակցել Ուկրաինային ԵՄ բյուջեից ֆինանսական օգնության տրամադրմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում