ԿԿարմեն Ղուկասյան

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին՝ երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների:

Նշվում է, որ դրանց տեղերն արդեն սպառված են։

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված, ի դեպ, տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

«Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ զանգահարելով 011 514212 հեռախոսահամարով»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում