ԳԳոհար Սարգսյան

Առաջիկա օրերին որոշ մարզերում ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա օրերին որոշ մարզերում ջերմաստիճանը կբարձրանա
Դեկտեմբերի 14-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 14-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
 
Դեկտեմբերի 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձրանա 9-11 աստիճանով։
 
Երևանում դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը սպասվում է անձրև, դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում